ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

Հովհաննես ՊԱՊԻԿՅԱՆ. Շնորհավոր ծնունդդ, Հայրիկ

Հովհաննես ՊԱՊԻԿՅԱՆ. Շնորհավոր ծնունդդ, Հայրիկ
04.05.2013 | 01:14

Ի՞նչ մասնագետ էր Հայրիկ Մուրադյանը. բանահավա՞ք, բանասե՞ր, պատմաբա՞ն, երգի՞չ... Ինքներդ շարունակեք, թերևս ավելացնեք՝ Հայաստան աշխարհով մեկ ընկած՝ հայ հին երգի ակունքները բացող, պարզող, մաքրող ու ճանապարհ հանող մի ուխտավոր: Հայրիկ Մուրադյանը երաժշտական կրթություն չունի: Բայց դու մեր հին ճարտարապետության հուշարձանները կառուցող այն ո՞ր վարպետին կհարցնես, թե այդ ո՞ր ուսումնական հաստատությունում ես ուսանել քիվերի փորագրության այդ զարմանալի արվեստը: Հայրիկի հարցում էլ տարակուսում ես, թե նրան ինչպե՞ս կոչես՝ բանահավա՞ք, բանասե՞ր, պատմաբա՞ն, երգի՞չ... Միայն այդքա՞նը, երբ այդ կամովին ուխտավորը ութ տասնամյակ շարունակ զբաղված էր հայ ազգային մշակույթի ակունքները մաքուր պահելու և նոր սերունդներին հասցնելու ազգահաճո գործով:
Երիցս օրհնյալ է հոգու և ճյուղի ճամփաներին հայացք պահողը և սերունդների հայացքն էլ դեպի այդ ակունքները շրջողը: Մաքուր, ազնիվ կյանքով ապրեց Հայրիկ Մուրադյանը, ապրեց ճիշտ այն սկզբունքով, ինչ խրատում էր մեզ. «Սիրելիներս, վատը կտեսնեք` լավ մնացեք, չարը կտեսնեք` բարի մնացեք, ծույլին կտեսնեք` աշխատասեր մնացեք, վախկոտը կտեսնեք` քաջարի մնացեք, ժանգը կտեսնեք` ոսկի մնացեք… Կուռ մնացեք, ամուր ու հաստատուն մնացեք, ազգին մնացեք»:

Դիտվել է՝ 5099

Մեկնաբանություններ